
Վրաստանի կառավարության կարճաժամկետ ծրագրով նախատեսվում է ուժեղացնել տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկողությունը։
Փաստաթղթի համաձայն, փոփոխություններ պետք է կատարվեն Վարչական իրավախախտումների օրենսգրքում, ըստ որի՝ ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումը վերահսկելու է պետական ստորաբաժանումը՝ բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Ծրագրում նշված է, որ վերահսկողությունը պետք է սկսել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Թբիլիսին, Ռուսթավին, Քութայիսին և Բաթումին։
«Վարչությունը, մասնավորապես կապահովի, որպեսզի այդ մեքենաների վարորդները տուգանվեն, եթե նրանց տրանսպորտային միջոցների արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցի սահմանված նորմը»,- նշված է կառավարության ծրագրում։