
Transparency International Georgia կազմակերպությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Կազմակերպությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթում տեղ գտած պատգամավորական մանդատների բաշխման և նախագահի ընտրության կարգի հետ կապված փոփոխությունները չեն ապահովելու երկրի ժողովրդավարակարան զարգացումը:
«Մի կողմից լավ է, որ անցնում ենք համամասնական ընտրակարգի, սակայն առաջարկված տարբերակը, որը վերաբերում է մանդատների բաշխմանը, անարդար է։ Բացի այդ, գտնում ենք, որ նախագահին ընտրելու ուղիղ կարգը պետք է պահպանվի․ դա կարևոր է»,- հայտարարել է կազմակերպության անդամ Էկա Գիգաուրին: