Transparency International Georgia կազմակերպությունը Վրաստանի քաղաքացիներին հարց է ուղղել Թբիլիսիի կենտրոնից անցյալ տարի անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի մասին։
2018 թվականի մարտի 3-28-ը ավելի քան 1800 մարդու շրջանում անցկացված հարցումների ընթացքում քաղաքացիների 18 տոկոսը ասել է, որ լրագրողն առևանգվել է Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից և հանձնվել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Հարցվածների 15 տոկոսը կարծում է, որ Մուխթարլիին վրացական կողմի օգնությամբ առևանգել են Ադրբեջանի հատուկ ջոկատայինները։ 5 տոկոսը նշել է, որ նրան առևանգել են Ադրբեջանի հատուկ ջոկատայինները, իսկ 36 տոկոսը՝ չգիտի:
Հարցվածների 6 տոկոսը կարծիք է հայտնել, որ լրագրողը իր կամքով է լքել միջպետական սահմանը, իսկ 19 տոկոսը ոչինչ չի լսել Աֆգան Մուխթարլիի մասին: Փոխանցում է imedinews-ը։