«Մի շարք դատավորների պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով ստեղծվել է այսպես կոչված ազդեցիկ դատավորների խումբ, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի խորացմանը»,- այս մասին նշված է Transparency international –Վրաստան-ի՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերին վերաբերող հաշվետվության մեջ:
Ըստ հաշվետվության, դատավորների այս խմբի իշխանությունն այնքան մեծ է, որ նրանք կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն առանձին գործերի արդյունքների վրա, այլ նաև դատական համակարգի նշանակալի ասպեկտների վրա (ինչպիսին են՝ դատավորների նշանակումը կամ ազատելը, բյուջեի վերահսկողություն և աշխատանքի բաժանում):