«Սա կանվանեի խորհրդային պրակտիկա, այն է` պետանվտանգության ծառայությունը ուղիղ և անվերահսկելի հասանելիություն ունի մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկատվույան վրա»,- այս մասին հայտարարել է «Transparancy International» Վրաստան կազմակերպության ներկայացուցիչ Լիկա Սաջաիյան երկրի խորհրդարանում:
«Հենց այս փորձից է հրաժարվել ժամանակակից աշխարհը և հաստատել վերահսկողություն, որի համաձայն պետանվտագությանը միայն այն դեպքում է հասանելի մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը, եթե առկա է դատարանի որոշում: Ցավոք ներկա օրենսդրությամբ ոչինչ չի փոխվում: Փոփոխության է ենթարկվում միայն այն, որ այս հարցով զբաղվող համապատասխան վարչությունը իրավական այլ կարգավիճակ կստանա, սակայն կշարունակի հանդիսանալ պետանվտանգության բաղկացուցիչ: Սա նշանակում, է որ մեր հեռախոսազրույցներն ու անձնական կապերը վերահսկվելու եւ լսվելու են»,- հայտարարել է Լիկա Սաջաիյան: