Տրամադրվածությունը Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կհանդիպի Հայաստանի ընտրանու հետ։ Առավոտից ֆուտբոլի Վրաստանի ազգային թիմի երկրպագուները Բագրատաշենի անցակետում շտապում են Երևան աջակցելու իրենց հավաքականին:

Սոցցանցերում օգտատերերն ակտիվ քննարկում են խաղի հնարավոր հաշիվը:

Թբիլիսահայ օգտատերերը սոցցանցերում գրում են ֆուտբոլին առնչվող հումորներ և նշում, որ յուրաքանչյուր թիմի հաղթանակի դեպքում էլ ասելու են` «մերոնք են հաղթել»:

Ֆեյսբուքյան օգտատեր և ֆուտբոլասեր Թեմուր Ճալելիշվիլին ասում է, որ ամեն ֆուտբոլային հանդիպումից առաջ արագ է խփում սիրտը, սակայն այս անգամ հանգիստ է, քանի որ եղբայրական ազգի հետ է խաղը:

Խաղը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ​​մարզադաշտում։ Սկիզբը՝ 21:00-ին:

Երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում՝ «Դինամո Արենա» մարզադաշտում։ Փետրվարին բոլոր տոմսերը վաճառվել են մեկ ժամից էլ քիչ ժամանակում:

Թիմերը վերջին անգամ հանդիպել են 2020 թվականին. մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ մյուս հանդիպմանը Վրաստանը հաղթել է Հայաստանին (2:1):

Վրաստանի հավաքականի կազմը հետևյալն է`

Վրաստանի հավաքականի հայտացուցակում երկու նորեկ կա

Իսկ Հայաստանի հավաքականի կազմի մասին կարդացեք` անցնելով հղումով: