
Թբիլիսիում մաքրման ծառայության աշխատակիցները խորհրդարանի շենքի մոտ տեղադրվող տոնածառի երկաթյա կառույց վրայից հանել են ծեծված քաղաքացիների լուսանկարներն ու դեն նետել։
Ցույցի ավարտից հետո վերսկսվել է տոնածառի հավաքման գործընթացը։
Հիշեցնենք, երեկ նոր տեղադրվող տոնածառի կմախքի վրա լրատվամիջոցների ներկայացուցիչները կախել էին ծեծված լրագրողների ու օպերատորների լուսանկարները։ Նրանք պահանջում էին դադարեցնել լրատվամիջոցների նկատմամբ բռնությունը։