Տոնածառ` զարդարված տուժածների նկարներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թբիլիսիի խորհրդարանի դիմաց, որտեղ քաղաքապետարանը տոնածառ է տեղադրում, հերթական բողոքի ակցիան է ընթանում․ քաղաքացիներն ու լրագրողները բողոքում են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերի դեմ։

Ոստիկանները «անվտանգությունից ելնելով» շրջափակել են նոր տեղադրված տոնածառի կմախքը (հիմնամասը), որի վրա լրատվամիջոցների ներկայացուցիչները կախել են ծեծի ենթարկված լրագրողների ու օպերատորների լուսանկարները։ Տոնածառն այժմ վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից։

Մինչ այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։