
Ախալքալաքի մանկապարտեզներում ընթանում են ամանորյա միջոցառումներ, փոխանցում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ամանորյա տոնակատարությանը երեխաները ներկայացրել են բանաստեղծություններ, երգեր, հեքիաթային կերպարներ: Ձմեռ պապիկը նվերներ է հանձնել բոլոր երեխաներին։
Հատկանշական է, որ այսօրվանից Ախալքալաքի բոլոր մանկապարտեզներում մեկնարկել է ամանորյա արձակուրդը, որը կտևի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը։
Մանկապարտեզներում հանդիսավոր միջոցառումներին ներկա են եղել Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ։