
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
«Տոկիոյում Վրաստանի դեսպանատան միջոցով Ճապոնիայի կառավարությունը փորձում է ամրապնդել Վրաստանի հետ կապերը տարբեր ոլորտներում: Հատկանշական է, որ Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է երկու երկրների դեսպանությունների կողմից նախաձեռնած ծրագրերի շնորհիվ, որոնք ուղղված են նաև 2020թ․ Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի հաջողության համար», — ասված է Տոկիոյի քաղաքապետի շնորհավորական ուղերձում: