
Այսօր՝ մայիսի 2-ին կայացած կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ տնտեսությունն աճում է և առաջին եռամսյակում գրանցվել է 14,4 տոկոս աճ։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ աճում են ինչպես տեղական արտահանումը, այնպես էլ զբոսաշրջությունն ու տրանսֆերտները։
«Հունվարին ունեցել ենք 18 տոկոս աճ, փետրվարին՝ 14,6 տոկոս, իսկ մարտին իրական աճը կազմել է 10,6 տոկոս։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ դրական դինամիկա այս ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։