Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականներով, 2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7 տոկոս։
Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի առաջին հինգ ամիսների միջին ցուցանիշը որոշվել է 7,5 տոկոս։
2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.
- շինարարություն, տեղեկատվություն և հաղորդակցություն,
- առևտուր,
- տրանսպորտ և պահեստավորում,
- ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։
Տեղեկության համաձայն՝ նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության և անշարժ գույքի ոլորտներում։