2023 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,9 տոկոս, իսկ 2023 թվականի տասնմեկ ամիսների տնտեսական աճը՝ 6,9 տոկոս։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականներով, 2023 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին էական ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.
- ֆինանսական և ապահովագրական գործունեությունը,
- շինարարությունը գործունեությունը,
- մասնագիտական գործունեությունը,
- գիտատեխնիկական գործունեությունը,
- առևտուրը և այլն։
Նվազման միտում է նկատվել վերամշակող արդյունաբերության, էներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և պահեստավորման ոլորտներում։