Տնտեսությանն աջակցելու համար հատկացվել է 2 միլիարդ լարի

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2 միլիարդ լարի (ավելի քան 600 մլն ԱՄՆ դոլար) հատկացնել երկրի տնտեսությանն աջակցելու համար:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում տնտեսական աջակցության ծրագրի հիմնական ուղղությունների մասին խոսել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարելու միջոցների համար ճգնաժամային բյուջեն այս պահի դրությամբ 351 միլիոն լարի է (ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար):