Տնտեսական ազատության ինդեքսում, որն ամեն տարի հրապարակում է ամերիկյան Heritage Foundation կազմակերպությունը, Վրաստանը կորցրել է 0,3 միավոր, թեև 35-րդ տեղից տեղափոխվել է 32-րդ տեղ՝ այլ երկրների միավորների կորստի պատճառով։
Այս տարվա վարկանիշում Վրաստանն ստացել է 68,4 միավոր, իսկ 2023 թվականին ստացել էր 68,7 միավոր։
Ընդհանուր առմամբ, կազմակերպության գնահատած 12 անվանակարգերում Վրաստանը ստացել է հետևյալ միավորները.
- Սեփականության իրավունքներ – 53.3,
- Դատական համակարգի արդյունավետություն – 54.8,
- Կառավարության վստահելիություն – 61.1,
- Հարկեր – 89.1,
- Կառավարության կատարած բյուջեի ծախսեր – 69.6,
- Հարկաբյուջետային կայունություն – 39.9,
- Բիզնեսի ազատություն – 74.4,
- Աշխատանքի ազատություն — 63,
- Դրամական ազատություն – 69.3,
- Առևտրի ազատություն – 86.4,
- Ներդրումների ազատություն՝ 80,
- Ֆինանսական ազատություն՝ 60։