
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 8,8 տոկոսով։
Geostat-ի փոխանցմամբ, տնտեսական աճի միջին ցուցանիշը 2022 թվականի առաջին ինն ամիսներին կազմում է 10,2 տոկոս։
Geostat-ի տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.
- փոխադրում և պահեստավորում,
- տեղեկատվություն և հաղորդակցություն,
- շինարարություն,
- հյուրանոցներ և ռեստորաններ,
- վերամշակում և հանքարդյունաբերություն,
Հարկ է նշել, որ նվազման միտում է նկատվել անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում։