
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում տնտեսական աճը հնարավորություն է տվել կրճատել արտաքին պարտքը։
Կոբախիձեի խոսքով, գնաճի վերաբերյալ կանխատեսումը կարևոր է, քանի որ բնակչությանը պատուհասած հիմնական խնդիրներից մեկը հենց գնաճն էր։
«Շատ դրական միտում կա, գլխավորն այս միտումը պահպանելն է, և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ այս բարձր ցուցանիշը կպահպանվի։ Ըստ որի՝ 2027 թվականին Վրաստանում մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն առաջին անգամ կգերազանցի 10 հազար դոլարի շեմը։
Այսօր ՀՆԱ–ն կազմում է 6800 դոլար, ինչը հսկայական աճ է` այն դեպքում, որ 2 տարի առաջ 4250 դոլար էր: 2027 թվականին վերջինս կգերազանցի 10 հազար դոլարը, ինչը նշանակում է, որ մենք արդեն տնտեսական զարգացման առումով համապատասխանում ենք Եվրամիության նվազագույն չափանիշներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։