Տնտեսական աճը 8,4 տոկոս է

2024 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն ընթացիկ գներով կազմել է 18,9 մլրդ լարի. նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8,4 տոկոսով։ Տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

ՀՆԱ-ի դեֆլյատորի տոկոսային փոփոխությունը 2024 թվականի առաջին եռամսյակում որոշվել է 3,1 տոկոս: ՀՆԱ-ի դեֆլյատորը գների ինդեքսն է, որը ցույց է տալիս, թե որքան են բարձրացել տեղական արտադրության ապրանքներն ու ծառայությունների գները։

2024 թվականի առաջին եռամսյակում աճի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ ոլորտները.

  1. անշարժ գույքի գործունեություն (18,8 տոկոս),
  2. կրթություն (29,1 տոկոս),
  3. կառավարություն և պաշտպանություն,
  4. պարտադիր սոցիալական ապահովություն (13 տոկոս),
  5. շինարարություն (10,3 տոկոս),
  6. տեղեկատվություն և կապ (12,2 տոկոս),
  7. տրանսպորտ և պահեստավորում (9,7 տոկոս)։

Նվազում է գրանցվել հետևյալ ոլորտներում.

  • էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարում (-11,6 տոկոս),
  • այլ ծառայություններ (-11,2 տոկոս),
  • հանքարդյունաբերություն (-1,8 տոկոս)։

ՀՆԱ ճյուղային կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրը (13,5 տոկոս) և անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (11,1 տոկոս)։