Վրաստանի մի խումբ տնտեսագետներ կոչ են անում «Վրացական երազանք»-ին անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված ցուցարարներին, բացահայտել և պատժել բռնություն գործադրած ոստիկաններին, երկիրը վերադարձնել ժողովրդավարական զարգացման ուղի։
«Եվրամիությանը ինտեգրման գործընթացը պաշտոնապես կասեցնելու մասին Իրակլի Կոբախիձեի պաշտոնապես հայտարարությունը խաթարել է երկրի տնտեսական կայունությունը՝ զգալի վտանգներ առաջ բերելով։ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության վերջին շրջանի որոշումները երկիրը տանում են դեպի մեկուսացում Արևմուտքից», — նշվում է փաստաթղթում։
Ըստ տնտեսագետների՝ իշխող ուժի կայացրած որոշումը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մինչև 2028 թվականը դադարեցնելը-հեղ.) հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին: Նրանց խոսքով երկրի տնտեսական զարգացմանն առաջին հերթին անհրաժեշտ է օրենքի գերակայություն և ժողովրդավարական ինստիտուտների զարգացում։
Փաստաթուղթը ստորագրել է շուրջ 50 տնտեսագետ: