Տիխանովսկայան աջակցություն է հայտնել վրաց ժողովրդին

Մյունխենի անվտանգության համաժողովում բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իր աջակցությունն է հայտնել վրաց ժողովրդին:

«Բելառուսցիների անունից ուզում եմ իմ աջակցությունն ու հիացմունքը հայտնել վրաց ժողովրդին, որ պաշտպանում է իր եվրոպական ապագան», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նա:

Նա հիշելով Բելառուսում իր առաջնորդությամբ բողոքի ակցիաները՝ ընդգծել է․ «Երբ ես նայում էի ընտրություններից հետո փողոց դուրս եկած քաղաքացիներին` տեսա 2020 թվականի Բելառուսը։ Ես աղոթում էի, որ դուք չզգաք այն բռնաճնշումները, որ մենք տեսանք, դա սարսափելի է», — ասել է Տիխանովսկայան:

Տիխանովսկայի խոսքով՝ Բելառուսում պայքարը շարունակվում է արդեն չորս տարի, ժողովուրդը չի հանձնվում։