
Այսօր` հունվարի 21-ին, «Վրացական երազանք»-ի անդամ Տիտե Արոշիձեին Աջարիայի Գերագույն խորհուրդն ընտրեց Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի (BSU) ռեկտոր:
Համալսարանում, ռեկտորի ընտրություններին զուգահեռ, տեղի էր ունենում բողոքի ցույց, ուսանողները դեմ էին Արոշիձեի թեկնածությանը ռեկտորի պաշտոնում:
Արոշիձեն ստացել է գիտական խորհրդի 10 անդամների ձայները։ Մեկ ձայնը համարվել է անվավեր։ Քվեարկությունը գաղտնի էր:
Արոշիձեի մրցակիցն էր Արչիլ Գուչմանիձեն՝ բնապահպանության հարցերով զբաղվող քաղաքացի: Նա ասել է, որ ընտրություններին մասնակցելու իր որոշմանը հետևել են ճնշումներ ու սպառնալիքներ իր քաղաքական հայացքների, մասնավորապես իշխող կուսակցությանը դեմ լինելու պատճառով: