Բարեգործական տիկնիկային թատրոնը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով

«Վիրահայերի միություն» կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան հայտարարություն է տարածում Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան ուղիղ եթերի հետ կապված: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հավաքված գումարը կազմակերպությունը կօգտագործի բարեգործական նպատակներով: Կից ներկայացնում ենք գրառումն անփոփոխ՝

«Հարգելի ընկերներ, նպատակ ունենք Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնի բարեգործական ներկայացումն անցկացնել` ֆեյսբուքի միջոցով։ Ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է, մասնակցության նվազագույն արժեքը 20 լարի է, ցանկության դեպքում կարող եք ավել վճարել։ Մասնակցությունը հաստատելուց հետո կստանաք ներկայացման հղումը` հնարավորություն ունենալով վայելել այն։ Գումարը մուտքագրվելու է կազմակերպության հաշվեհամարին։ GE43BG0000000911713900»,- նշված է հայտարարության մեջ:

Արմեն Հովհաննիսյանի ստեղծագործական գործունեությանը կարող եք ծանոթանալ մեր նյութերից՝