«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ-Վրաստան»-ը (TI) և «Արդար ընտրություններ»-ը (ISFED) համատեղ հայտարարություն են տարածել և դատապարտել խաղաղ ցուցարարների նկատմամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության բռնի ուժի կիրառումը։
Կազմակերպությունները կոչ են արել ՆԳՆ-ին գործել օրենքի պահանջներին համապատասխան:
«2024 թվականի նոյեմբերի 19-ի վաղ առավոտյան ՆԳՆ պարեկային և քրեական ոստիկանության միացյալ ուժերը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի պետական համալսարանի դիմացի խաղաղ ցույցը։
Թբիլիսիի պետական համալսարանի տարածքում ընտրությունների զանգվածային կեղծիքների պատճառով Վրաստանի քաղաքացիները երկու օր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում։
Առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում ոստիկանները խաղաղ ցուցարարներին բռնի ուժով հեռացրել են ցույցի վայրից։
Վրաստանում ոստիկանությունն ամիսներ շարունակ բռնի գործողություններ է իրականացնում խաղաղ ցուցարարների դեմ՝ այդպիսով կոպտորեն խախտելով քաղաքացիների հավաքների և արտահայտվելու ազատությունները։
Ներքին գործերի նախարարությանը կոչ ենք անում գործել օրենքի պահանջներին համապատասխան, չհնազանդվել իշխող կուսակցության անօրինական առաջադրանքներին և գործել Վրաստանի օրենսդրությանը համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։