Մեքենայի ապակիների մգեցման (ապակիների լուսաթափանցելիության) կանոններում փոփոխություններ են կատարվել, տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Ըստ ՆԳՆ-ի՝ առանց գերատեսչության թույլտվության հնարավոր կլինի առջևի կողային ապակիների թափանցելիությունը հասցնել մինչև 60 տոկոսի։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ հուլիսի 3-ից։
Նշենք, որ միչ այս՝ առանց թույլտվության առջևի կողային ապակիները հնարավոր էր մգացնել միայն մինչև 40 տոկոս։
Փոփոխությունը չի ազդել վարորդի հետևում նստած ուղևորների կողային ապակիների վրա։ Նրանց դեպքում կշարունակի գործել 75 տոկոս մգության սահմանափակումը: