
Վրացի ձյուդոիստ Գուրամ Թուշիշվիլին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, հայտնում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։
Թուշիշվիլին երրորդ հորիզոնականի համար պայքարում հաղթել է տաջիկ Թեմուր Ռախիմովին։
Վրաստանի ձյուդոյի հավաքականն աշխարհի առաջնությունում անհատական մրցումներն ավարտեց մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալներով։