Թուշեթիում վաղ առավոտից որոնում են 18-ամյա երիտասարդին, ով կորել է մեքենայի՝ կիրճն ընկնելու հետևանքով։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհին հուլիսի 27-ին «Կամազ» մակնիշի մեքենան, որ 12 հոգի էր տեղափոխում, ընկել է կիրճը: Մահացել է 6 մարդ, վիրավորվել են երկուսը, մեկին մինչ այս պահը փնտրում են:
Կիրճից մեքենան դուրս հանելու համար այս պահին ծանր տեխնիկա է կիրառվում: Թուշեթիի ուղղությամբ ճանապարհը փակ է:
Հետաքննություն է ընթանում 276-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնել:
Ողբերգական դեպքին անդրադարձել ու մահացածների ընտանիքներին ցավակցել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիին և վարչապետ Մամուկա Բախտաձեն: