
Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, իրավապահները Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գողության մեղադրանքով Վրաստանի 4 քաղաքացու են ձերբակալել: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մեղադրյալները ներխուժել են տներ և թանկարժեք իրեր գողացել:
Տեղի լրատվամիջոցները գրում են, որ գողություններից մեկի ժամանակ տանը թողել են բլիթ և ոստիկաններն այդ բլիթի միջոցով գտել են մեղադրյալներին՝ օգտվելով խանութի տեսախցիկից, որտեղից գնվել է բլիթը:
Ոստիկանությունը մեղադրյալների բնակարանից առգրավել է գողացված իրար, այդ թվում` ժամեր, համակարգիչներ, ոսկյա զարդեր և գումար: