Թուրքիայում վրացի 35-ամյա կամավոր Դանիել Բուլկաշվիլին մահացել է փլատակներում աշխատելիս։ Այս մասին սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածել նրա ընկերները։
Դանիել Բուլկաշվիլին Բաթումիից մեկնել է աղետի գոտի փետրվարի 7-ին՝ երկրաշարժի հաջորդ օրը։
Նշվում է, որ ցնցումների հետևանքով վնասված շենքում փլատակ է ընկել նրա վրա։
Մահացածի ընկերը՝ Գիորգի Դիասամիձեն AMBEBI.GE-ին հայտնել է, որ Դանիել Բուլկաշվիլին քաղաքացիական ակտիվիստ էր, հակաօկուպացիոն շարժման անդամ և ՄԱՇ-ի համակիր։ Հինգ ամիս առաջ նա վերադարձել է Ուկրաինայից, որտեղ կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։