Թուրքիայում մահացած աղջկա դին այսօր Վրաստան կբերվի. ԱԳՆ

Թուրքիայում մահացած Վրաստանի քաղաքացի Մարիամ Գոգիաշվիլիի դին այսօր Վրաստան կտեղափոխվի, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

ՆԳՆ-ն ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին այս մեծ ողբերգության համար։

«Հարցի շուրջ հանրային բարձր հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ խնդրի մասին տեղեկատվություն ստանալով՝ Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը և Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը, Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, անմիջապես լծվել են խնդրի լուծմանը և ինտենսիվ կապ ունեցել ինչպես կլինիկայի ղեկավարության, այնպես էլ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ, ինչի մասին մահացածի ընտանիքի անդամներն ու հարազատները տեղեկացված են», — հայտնել են ՆԳՆ-ից։

Թուրքիայի կլինիկաներից մեկում օրեր առաջ լեյկոզից մահացած 16-ամյա Մարիամ Գոգիաշվիլիի դին՝ 44 հազար դոլար պարտքի պատճառով 5 օր շարունակ կլինիկայի դիահերձարանում էր։

Գոգիաշվիլիի ընտանիքը հինգ օր շարունակ օգնություն էր խնդրել Վրաստանի իշխանություններից՝ մահացած դեռահասին Վրաստան վերադարձնելու համար։

Մինչ Մարիամի մահը սոցցանցերի միջոցով հավաքվում էր նրա բուժման համար անհրաժեշտ գումարը, դեռահասի մահից հետո արդեն քաղաքացիները սկսել են գումար հավաքել կլինիկայում ունեցած պարտքը փակելու համար։