
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով Իսքենդերուն քաղաքում փլատակներից մահացած է դուրս բերվել Վրաստանի ևս մեկ քաղաքացի։
Թուրքիայում Վրաստանի դեսպանատան փոխանցմամբ, դիակը տեղափոխվել է դիահերձարան։
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի չորս քաղաքացի է մահացել։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 13 000-ի։