
Թուրքիայում Վրաստանի գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ Վրաստան կվերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացի:
«Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունը նպաստել է, որ Ստամբուլից հայրենիք վերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացին, ով 20 օրվա ընթացքում բուժում է ստացել թուրքական կլինիկաներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», — հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ քաղաքացին Ստամբուլը կլքի ռեանիմոբիլով, իսկ Վրաստան հասնելուն պես կհոսպիտալացվի համապատասխան կլինիկա: