Թուրքիայի նախագահը շնորհավորել է Կղավելաշվիլիին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Կղավելաշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Հարգելի նորընտիր նախագահ, իմ և Թուրքիայի ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանի հետ մենք կապված ենք սերտ բարիդրացիությամբ և ռազմավարական գործընկերությամբ, որն ակնկալում ենք ամրապնդել»,-ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում, որը տարածում է Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը։

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք»-ի որոշմամբ ընտրական կոլեգիան դեկտեմբերի 14-ին նախագահ է ընտրել հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի, «Ժողովրդի ուժ» շարժման առաջնորդ Միխեիլ Կավելաշվիլիին։

Արևմտյան գործընկերը պնդում են, որ Վրաստանի օրինական նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է։

Նշենք, որ Թուրքիայի նախագահից բացի Կղավելաշվիլիին շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։