Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի Զինված ուժերին Մառնեուլիի օդանավակայանի նյութական ու տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով, տարբեր տեսակի հատուկ տեխնիկա է փոխանցել: Այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, տեխնիկայի փոխանցումը տեղի է ունեցել երկու պետությունների կողմից ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության պայմանագրի» շրջանակներում:
Տեխնիկայի փոխանցման պաշտոնական միջոռացումը տեղի է ունեցել Մառնեուլիում, խառը ավիացիոն էսկադրիլիի բազայում: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի ՊՆ Ջուանշեր Բուրճուլաձեն, Վրաստանում Թուրքիայի հանրապետության դեսպան Ֆատմա Ջերեն Յազգանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկու կողմերից: