Վրաց-թուրքական սահմանին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները համատեղ բացել են Ռիզե-Արդվին օդանավակայանը: Փոխանցում է BusinessPressNews-ը:
Սա Թուրքիայի երկրորդ օդանավակայանն է, որը գտնվում է Սև ծովի տարածքում՝ հյուսիս-արևմտյան մասում։
Նշվում է, որ նոր օդանավակայանի ստեղծման արդյունքում այս տարածաշրջանը կդառնա տրանսպորտային հանգույց, ինչը կնպաստի Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների միջև առևտրաշրջանառությանը:
Ռիզե-Արդվին օդանավակայանը գտնվում է Թուրքիայի Ռիզե քաղաքի կենտրոնից 34 կմ, Հոպա շրջկենտրոնից 54 կմ, իսկ Արդվինից 125 կմ հեռավորության վրա։
Օդանավակայանը Օրդու-Գիրեսուն օդանավակայանից հետո մեծությամբ երկրորդն է Թուրքիայում, որը կառուցվել է ափի երկայնքով:
Ռիզե-Արդվին օդանավակայանում տարեկան ուղևորահոսքը սահմանվել է 3 մլն:
Նշենք նաև, որ Ռիզե-Արդվինն աշխարհում հինգերորդ օդանավակայանն է, որը կառուցվել է ծովի ափին։