
«Թուրքիային անհրաժեշտ է կանեփ աճեցնելու վերածնունդ»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ պետք է հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և դրանք փոխարինել կանեփից պատրաստված ցանցերով:
«Նախկինում Ռիզեյում կանեփ էին աճեցնում և դրանից թել պատրաստում, որոնցից էլ ցանցեր էին կարում: Հուսով եմ՝ գյուղատնտեսության նախարարությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի կանեփի արտադրությունը վերսկսի»,- հայտարարել է Էրդողանը: