
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային ծավալով աճել է:
Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը վաճառել է 73,9 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 398,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ներքին արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 3 տոկոս։
2022 թվականի 8 ամսում Վրաստանը Թուրքիային վաճառել է ամենամեծ քանակությամբ՝ 69,303 մլն դոլարի էլեկտրաէներգիա, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569 հազար 700 դոլար, Ռուսաստանին վաճառվել է 0,97 մլն դոլարի էլեկտրաէներգիա։