Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երբեք իր փաստաբաններից ոչ մեկին չի ասել, թե` կասկածում է, որ թունավորել են իրեն:
Ըստ Սաակաշվիլիի՝ այդ հարցի շուրջ շահարկումները տեղին չեն:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին աջակցության համար։ Ես իսկապես բարձր եմ գնահատում նրանց մասնագիտական աջակցությունը:
Առողջությունս իսկապես վատանում է և հատկապես վատացել է վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Սաակաշվիլին։
Ի դեպ, նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին ասել էր, որ հիմք կա կասկածելու, որ Սաակաշվիլին թունավորված է:
«Փորձագետներն ուղղակիորեն նշում են, որ թունավորումը բնութագրող նշանները` այն տարրերը, որոնք հետազոտության արդյունքում հայտնաբերվում են Միխեիլ Սաակաշվիլիի մարմնում, հիմք են տալիս ասելու, որ Սաակաշվիլին թունավորված է, այլապես նման հիվանդություն չէր զարգանա»,- ասել է փաստաբանը:
Ի դեպ, նույն կասկածն էր հայտնել նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան։