«Թումանյանի տուն» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում մեծ բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված` հարգանքի ու հիշատակի միջոցառում է արվել:
Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ, ապա ելույթներից հետո ավանդական դարձած գիրք նվիրելու-ստանալու արարողություն արվեց, որը Թբիլիսի է բերել վաղամեռիկ թբիլիսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը. նրա մահից հետո էլ ավանդույթի ուժով ամեն փետրվարի 19-ին գրքասերները Խոջիվանքի պանթեոն են գալիս` գրքեր բերելու ու տանելու..