
«Թումանիշվիլիի անվան կինոդերասանների թատրոնն» իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում արվեստի ներկայացուցիչներին և եվրոպամետ հանրահավաքներին խաղաղ ճանապարհով իր բողոքն արտահայտող յուրաքանչյուր քաղաքացու։
Թատրոնը դադարեցնում է իր թատերական գործունեությունը դերասան Գիորգի Չաչանիձեի ձերբակալության պատճառով։
«Պահանջում ենք, որ բոլոր գործընթացներն ընթանան օպերատիվ և մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշներով, առկա հարցերին օպերատիվ պատասխաններ տրվեն, իսկ անարդարացիորեն կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն», — նշված է թատրոնի հայտարարության մեջ։
Թբիլիսիի Բելիաշվիլի փողոցում գտնվող «Բաբիլո» ռեստորանի մոտ վարչական կարգով բերման է ենթարկվել Թումանիշվիլիի անվան թատրոնի դերասան Գիորգի Չաչանիձեն։
Նրա հետ ձերբակալվել է ևս 8 անձ. բոլորին ոստիկանությունը մեղադրում է իրավապահների պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար (Վարչական օրենսգրքի 166 և 173 հոդվածներ)։