
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սոցցանցերում, ամերիկյան Ջորջիա նահանգի փոխարեն, սխալմամբ հրապարակել է Վրաստանի լուսանկարը։
Նախագահի թեկնածուն նախընտրական արշավ է իրականացնում, որի շրջանակներում կոչ է արել Ջորջիայի բնակիչներին ստուգել իրենց ընտրական կարգավիճակը մինչ ընտրություններին մասնակցելը։
Այս սխալմունքի շուրջ հոդվածներ են հրապարակել նաև ամերիկյան լրատվամիջոցները։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 5-ին։ Նախկին նախագահ Թրամփը պայքարում է դեմոկրատ, գործող փոխնախագահ Կամալա Հարիսի դեմ։