Վրաստանի անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նամակում խոսվում է ԱՄՆ-Վրաստան համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտներին ու արժեքներին հավատարիմ մնալու, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության մասին:
«Նամակում ԱՄՆ նախագահն իր երախտագիտությունն է հայտնում այն ներդրման համար, որը Վրաստանը ունեցել է ահաբեկչության դեմ պայքարում, խոսքը վերաբերում է մեր գործընկերների հետ Աֆղանստանում խաղաղարար առաքելություններում մասնակցությանը», — հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: