
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով, այցը հավանաբար տեղի կունենա 2019 թվականի սկզբին:
Բոթոնը տեղեկացրել է, որ Թրամփի հրավերը Պուտինին է փոխանցել մի քանի օր առաջ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը:
«Իմ կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջընթացն զգացվում է այն ժամանակ, երբ կողմերը հայտարարում են, թե ինչն է մտնում իրենց ազգային շահերի մեջ: Երբեմն մենք ուղղակի չենք համաձայնվում: Սակայն որոշ դեպքերում սա ամբողջությամբ հնարավոր է», — հայտարարել է Բոլթոնը: