
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի նոր մաքսային քաղաքականության մասին, որով սահմանվում է առնվազն 10 տոկոս մաքսատուրք օտարերկրյա երկրներից ԱՄՆ ներմուծման վրա, իսկ որոշ դեպքերում մաքսատուրքերը հասնում են մինչև 50 տոկոսի:
Սպիտակ տան հրապարակած ցուցակի համաձայն՝ Դոնալդ Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել նաև Վրաստանի նկատմամբ։
Եթե սակագները ուժի մեջ մտնեն, ապա Վրաստանի դեպքում դրանք առաջին հերթին կազդեն երկրի հանքարդյունաբերության վրա։