Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները զբաղեցրել են համալսարանի առաջին մասնաշենքը. երիտասարդները փոխում են Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պայքարի իրենց ռազմավարությունը։
Ցուցարարները մտադիր են ամբողջ գիշեր արթուն մնալ համալսարանի պատերի ներսում, քանի դեռ չեն կատարվել իրենց հիմնական պահանջները՝ ապօրինի կալանավորված բանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների նշանակումը։
ԹՊՀ-ի ուսանողները կոչ են արել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին դիմել նույն քայլին։
«Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ` մինչև հասնենք մեր ընկերների ազատությանը և Վրաստանը վերադարձնենք եվրատլանտյան ուղի: Այստեղ հավաքվելու պատճառն այն է, որ մենք փոխում ենք ռուսական ռեժիմի դեմ պայքարի ռազմավարությունը: Համալսարանում կմնանք այնքան, որքան անհրաժեշտ լինի»,- ասում են ուսանողները։