ԹՊՀ-ում ուսանողական ակցիան շարունակվում է լարված մթնոլորտում

Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) առաջին մասնաշենքի բակում և 023 մասնաշենքում ուսանողները շարունակում են պահանջել համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հրաժարականը, մյուս կողմից՝ ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ընկերներին։

Նոյեմբերի 22-ի առավոտվա դրությամբ ԹՊՀ-ում երկու բողոքի ցույց է ընթանում. մեկը՝ առաջին մասնաշենքի 023 լսարանում, որտեղ գիշերում են մի քանի տասնյակ ուսանողներ և նախատեսում դիմադրության շարժում, երկրորդը՝ համալսարանի բակում  բացված վրաններում է, որտեղ երիտասարդները նաև գիշերում են։

Համալսարանի շենքում մնացած ուսանողները պատմել են, որ ԹՊՀ անվտանգության ծառայությունն իրենց տեղաշարժը գիշերը սահմանափակում է, բացի այդ անվտանգության աշխատակիցներն սպառնացել են «պղպեղի սփրեյով»: Լարվածության պատճառով գիշերակաց ից հյուծված ուսանողներից երկուսի մոտ խուճապ է սկսվել, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել շտապ օգնություն կանչել։

Ուսանողուհի Լիզի Բերինաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է՝ բուհի ներկայացուցիչները զանգահարել են շտապօգնության խումբ, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել շենք, ինչի պատճառով էլ ուսանողները ժամանակին բուժօգնություն չեն ստացել։ Նա ասել է՝ վարչակազմը փորձում է վարկաբեկել իրենց բողոքը՝ տարածելով կեղծ տեղեկություններ, թե ցույցի մասնակից երիտասարդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

ԹՊՀ-ի բակում վրաններում գտնվող երիտասարդները պահանջում են ազատ արձակել նոյեմբերի 19-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու մեջ մեղադրվող Մաթե Դևիձեին, ինչպես նաև մյուս ընկերներին։

Փակ է ուսանողների, բաց` հատուկ ջոկատայինների համար. ինչ են պահանջում ԹՊՀ-ի ուսանողները