
Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) որոշ ուսանողների միջև վիճաբանություն է եղել։ Հաղորդում է Accent-ը:
Նշվում է, որ բախման պատճառն ուսանողների մի խմբի կողմից «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիայի շրջանակներում ԹՊՀ-ում տեղեկատվական գրքույկներ բաժանելն է եղել:
Քաղաքացիական շարժման անդամ, ուսանող Սոֆո Մոլաշխիան ասել է, որ իրենց քարոզարշավին խոչընդոտում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները։
ԹՊՀ անվտանգության ծառայությունը փորձել է հանդարտացնել իրավիճակը: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկանները:
Նշենք, որ հուլիսի 3-ին կայանալիք «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքի կապակցությամբ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ ամենամեծ «Միացյալ ազգային շարժում»-ը, մի քանի օր է հանդիպումներ է անցկացնում մարզերի բնակիչների հետ։
Կարդացեք նաև՝