ԹՊՀ-ում արգելվում են քաղաքական գործողությունները

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանն արձագանքել է համալսարանի մոտ երեկ տեղի վիճաբանությանը։

«ԹՊՀ-ի ուսանողները, դասախոսները և վարչակազմի աշխատակիցները օգտվում են Վրաստանի սահմանադրությամբ տրված իրավունքներից և ազատություններից։ Ավելի քան մեկ դար համալսարանը ծառայել է հասարակության կրթմանը, երկրում ժողովրդավարական սկզբունքների հաստատմանը և ամրապնդմանը:

Համալսարանն աջակցում է միայն կարծիքի արտահայտման ժողովրդավարական ​​ձևերին և միևնույն ժամանակ ձեռնպահ է մնում քաղաքական գործընթացները համալսարանական տարածք մտցնելուց։ Վարչակազմը թույլ չի տա բուհական տարածքում քաղաքական կոնֆլիկտի որևէ փորձ և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ նման գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։

ԹՊՀ-ի վարչակազմը ընդգծում է, որ ցանկացած բռնություն անընդունելի է և կոչ է անում հարգել խոսքի ազատությունը և զերծ մնալ սադրիչ գործողություններից․

Նշենք, որ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Թբիլիսիի պետական ​​համալսարանի «Բարձր մասնաշենքի» մուտքի մոտ տեղի ունեցած բռնության դեպքով։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 30-ին, Թբիլիսիի պետական ​​համալսարանի որոշ ուսանողների միջև վիճաբանություն է եղել։ Նշվում է, որ բախման պատճառն ուսանողների մի խմբի կողմից «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիայի շրջանակներում ԹՊՀ-ում տեղեկատվական գրքույկներ բաժանելն է եղել:

Կարդացեք նաև՝

ԹՊՀ-ում բռնության են ենթարկվել «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիայի մասնակիցները