Վրաստանը առաջադրել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի թեկնածությունը որպես Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան։
Շարվաշիձեն վրացի քաղաքական գործիչ է։ Զբաղեցրել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2022 թվականը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Շարվաշիձեն վաղաժամ լքում է ԹՊՀ ռեկտորի պաշտոնը։ Շարվաշիձեն ռեկտոր է նշանակվել 2016 թվականին, իսկ երկրորդ ժամկետով ընտրվել է 2020 թվականին։ Նա պետք է պաշտոնավարեր մինչև 2024 թվականը։
ԹՊՀ-ում ռեկտորի ընտրություններ անցկացվեցին դեկտեմբերի 27-ին։ Ռեկտորի պաշտոնում ընտրվեց Ջաբա Սամուշիան. նա միակ առաջադրված թեկնածուն էր։