
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) գիտխորհրդի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրություն։
ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուների գրանցումը կսկսվի հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 18:00-ն։
Թեկնածուների հայտերը քննարկելուց հետո գիտխորհուրդը ռեկտորի պաշտոնակատար կընտրի փակ գաղտնի քվեարկությամբ՝ ցուցակի անդամների մեծամասնությամբ, առավելագույնը` 6 ամիս ժամկետով։
ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնի համար մրցույթին կարող են մասնակցել դոկտորի կամ դրան համարժեք գիտական աստիճան ունեցող անձինք։ Թեկնածուն այլ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի բուհի զարգացման կարճաժամկետ գործողությունների ծրագիր:
Ի դեպ, ԹՊՀ արդեն նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հրաժարական է տվել հոկտեմբերի 7-ին։