Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը շնորհավորում է Վրաստանում բնակվող հայ համաքաղաքացիներին Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։
«Շնորհավորում ենք Վրաստանում բնակվող ազգությամբ հայ համաքաղաքացիներին, հատկապես մեր ուսանողներին՝ Քրիստոսի և Աստվածահայտնության տոների առթիվ», — նշված է ֆակուլտետի ֆեյբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը։